Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում մոտեցել է 273 միլիոնի

analitik.am

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 17-ի առավոտվա դրությամբ կազմել է 272 943 953: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 336 917 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 50 513 424 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 803 652-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 726 049-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 476 869 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 204 941 հիվանդացած, նրանցից մահացել է 617 052 մարդ:

Worldometer պորտալի տվյալների համաձայն, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 17-ի առավոտվա դրությամբ կազմել է 686,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2470, Հնդկաստանում՝ 341, Բրազիլիայում՝ 2875 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից