Առողջապահություն Լրահոս Կորոնավիրուս Հայաստան Հասարակություն 

«COVID-19 դեպքերը նվազում են

analitik.am

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ եղել է «Գյումրի» բժշկական կենտրոնում, ծանոթացել COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայանի աշխատանքներին։

Փոխնախարարը այցելել է նաև մարզի մի շարք պոլիկլինիկաներ, հետևել COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացին, զրուցել բուժաշխատողների հետ` կարևորելով առողջության առաջնային պահպանման ծառայությունների հասանելիությունը, բնակչության շրջանում իրազեկման աշխատանքները:

«COVID-19 դեպքերի նվազումը պետք է օգտագործել` պատվաստման ընդգրկվածությունը մեծացնելու համար, որպեսզի հաջորդ ալիքներին լինենք պատրաստված քանի որ պատվաստումը ծանր ընթացքով հիվանդության և մահացության կանխարգելման գլխավոր միջոցն է»,-նշել է Արտակ Ջումայանը:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նույն շարքից