Կորոնավիրուս Հասարակություն 

Վիրուսաբանը հայտնել է՝ երբ հայտնի կդառնա, թե ինչ ազդեցություն է ունենում «Օմիկրոն» հիմնամանրէն հիվանդների վրա

analitik.am

Կորոնավիրուսով վարակված հիվանդը մահանում է 3 շաբաթ անց այն բանից, երբ նրա մոտ հայտանաբերվել է հիվանդությունը: Այս մասին հայտնել է ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը:

«Կոմերսանտ»-ի փոխնցմամբ՝ պրոֆեսորի խոսքով՝ «Օմիկրոն» հիմնամանրէից մահացության բարձր ցուցանիշների կամ հիվանդության ծանր ընթացքի սպասել պետք չէ:

«Երբ սովորաբար մարդ հիվանդանում է կորոնավիրուսով, մարդիկ մահանում են մոտ 3-4 շաբաթ անց: Եթե հավատանք լուրերին, որ մի քանի օր առաջ հիվանդացության բարձր մակարդակ է գրանցվել Մեծ Բրիտանիայում, ուր ներթափանցել է «Օմիկրոն» հիմնամանրէն, ապա դա նշանակում է, որ պետք է սպասել 3 շաբաթ՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում այդ մարդկանց հետ: Կարծում եմ, որ նրանց հետ ոչինչ չի լինի»,- ասել է բժիշկը:

Փորձագետը հավելել է, որ նոր հիմնամանրէի մասին նոր տեղեկություններ հայտնի կդառնան Նոր տարվան ընդառաջ:

Հիշեցնենք, որ «Օմիկրոն» հիմնամանրէն առաջին անգամ հայտնաբերվել է նոյեմբերի վերջին օրերին Աֆրիկայի հարավային երկրներում: Այն արդեն տարածվել է մոտ ութսուն երկրում:

Նույն շարքից