Կորոնավիրուս Հասարակություն 

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում մոտեցել է 275,5 միլիոնի

analitik.am

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ կազմել է 275 472 519: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 361 463 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 51 172 782 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 807 952-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 752 հազար 164-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 478 007 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 215 856 հիվանդացած, նրանցից մահացել Է 617 873 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ կազմել է 689,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2483, Հնդկաստանում՝ 341, Բրազիլիայում՝ 2877 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից