Տնտեսություն 

«Լուսակերտի էլիտ» թռչնաբուծական ընկերությունը ստացել է «Որակի նշան՝ տարվա ապրանքանիշ» մրցանակ

analitik.am

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Որակի նշան 2021՝ տարվա լավագույն ապրանքանիշ եւ հանրային ծառայող» մրցանակաբաշխությունը:

Փորձաքննության, լաբորատոր ստուգումների արդյունքում բարձր որակ ապահովելու, համտեսի արդյունքում սպառողի լավագույն գնահատականին արժանանալու համար ի թիվս այլ կազմակերպությունների «Որակի նշան՝ տարվա ապրանքանիշ» մրցանակ ստացավ «Լուսակերտի էլիտ» թռչնաբուծական ընկերությունը:

Նշենք, որ ձվի արտադրության ոլորտում իր ուրույն տեղը զբաղեցնող այս կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականին Օնիկ Հարությունյանի կողմից:

Նույն շարքից