Լրահոս Հայաստան Հասարակություն Սպորտ 

Հայտնիեն «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021թ. մրցույթի հաղթողները

analitik.am

Հայտնիեն «Տարվա 10 լավագույնմարզիկներ» 2021թ. մրցույթիհաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփում է 2021 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները:

Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

Այսպիսով, 2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.

Ալեքսանյան Արթուր– հունահռոմեական ըմբշամարտ

Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ

Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ

Դանիելյան Էլինա–շախմատ

Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ– ծանրամարտ

Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ

Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ

Մինասյան Գոռ - ծանրամարտ

Չալոյան Դավիթ - բռնցքամարտ

2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճիըմբշամարտիԵվրոպայի Մ23 տարեկանների հաղթող, աշխարհիչեմպիոն, 72 կգքաշայինՄալխասԱմոյանը։ Քվեարկությանը 7704 մարդ է մասնակցել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ձևավորվել է շատ ուժեղ տասնյակ. «Կարծում եմ՝ շատ օբյեկտիվ և շատ ուժեղ տասնյակ է: Շատ արժանի մարզիկներ են տասնյակում և նրանք կստանան պետության կողմից սահմանված մրցանակները:  Մարզիկները տասնյակում դասավորվել են ըստ այբբենական կարգի. որևէ նախընտրություն կամ առավելություն մեկը մյուսի նկատմամբ չունեն:

Շնորհավորում եմ բոլոր մարզիկներին: Նրանք, ովքեր չընդգրկվեցին տասնյակում, ընկճվել պետք չէ: Պետք է ուղղակի լավ մարզվել, լավ արդյունքներ ցույց տալ, օբյեկտիվորեն հավակնել ու լինել լավագույն տասնյակում»:

Հիշեցնենք, որ«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային ֆոնդը 50 մլն դրամ է: Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ,ևս 1 միլիոն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Նույն շարքից