Կորոնավիրուս Հասարակություն 

COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 277 միլիոնը. Worldometer

analitik.am

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 277 161 452: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 377 204-ի:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 51 545 991 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 812 069-ի:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 692:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2495, Հնդկաստանում՝ 342, Բրազիլիայում՝ 2878 մարդ:

Նույն շարքից