Լրահոս Կորոնավիրուս Հայաստան Հասարակություն 

ՊՇՌ թեստի մասին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց

analitik.am

Սահմանադրական դատարանը հրապարակեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։

Նշենք՝ ըստ նախարարի հրամանի, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը  ունի  հակացուցումներ։

Նախարարի հրամանով՝ աշխատողները իրենց միջոցների հաշվին պետք է կատարեին ՊՇՌ հետազոտությունը։ Սահմանադրական դատարանը հրամանի այս կետը ճանաչեց Սահմանադրությանը  հակասող։

Նույն շարքից