Առողջապահություն Լրահոս Հասարակություն 

Տարեվերջյան նիստ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ

analitik.am

 

Կայացել էՀայաստանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան ամփոփիչ նիստը։

Նիստին ներկա են եղելառողջապահության նախարարի առաջին տեղակալ  Լենա Նանուշյանը, միջոցառումները համակարգող հանձնաժողովի  (ՄՀՀ)  անդամները և ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Նիստը վարելէ ՄՀՀ փոխնախագահ Ժենյա Մաիլյանը:

Ներածական խոսքով հանդես է եկել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Ինեսսա Ասմագուլյանը՝ արդյունավետ աշխատանքային ընթացք մաղթելով  ներկաներին։

Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հաշվետվություններ դրամաշնորհի ենթաստացող կազմակերպությունների`Թոքաբանության, Ինֆեկցիոն հիվանդությունների, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնների, ինչպես նաև ենթածրագրեր իրականացնող` «Հայկական կարմիր խաչի» ընկերության, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» և «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպություններից:

Ինեսսա Ասմագուլյանը ներկայացրել է ՄՀՀ աշխատանքային խմբերի (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ, ՀԻԳ, COVID-19, Վերահսկողություն) վերաբերյալ հաշվետվությունը, հաստատվել է ՄՀՀ 2022-2023թվականների ծախսերիպլանը։

Հարցերով և մեկնաբանություններով հանդեսեն եկել ՄՀՀ հանձնաժողովի անդամներ, հրավիրված մասնագետներ։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է նաև 2021 թվականին ՄՀՀ աշխատաքային խմբերի հետ համատեղ վերանայված և բյուջետավորված 2021-2025 թվականների անցումնային շրջանի և կայունության ապահովման գործողությունների ծրագիրը:

Նիստն ամփոփվել է հարցուպատասխանով։

Նույն շարքից