Գիտություն Լրահոս Հայաստան Հասարակություն 

«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր»․ ԿԳՄՍ Նախարարություն

analitik.am

«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր». ամփոփվել է ավագ դպրոցների աշակերտների մրցույթը

 

ՀՀ առողջապահության և ԿԳՄՍնախարարությունները ամփոփել են հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթի արդյունքները. այնուհետև տեղի է ունեցել դպրոցականների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

 

Առողջապահության նախարարԱնահիտ Ավանեսյանը ողջունել էմասնակիցներին ևկարևորելգիտելիքահենտեղեկատվությանտրամադրումը հանրությանը:

 

«Այս նախաձեռնությամբ ցանկանում էինք երեխաների միջոցով ցույց տալ, որ մարդկության կուտակած գիտելիքը, գիտությունը կոչված են՝ փրկելու մարդկանց կյանքերը, օգնելու բոլորիս և ավելի արդյունավետ դարձնելու հանրային կյանքը: Ինչպե՞ս կարող ենք դիմակայել մարտահրավերներին, եթե չենք վստահում գիտությանը»,-ասել է առողջապահության նախարարը՝ նշելով սոցիալական ցանցերի դերը ոչ միայն ապատեղեկատվության, այլև ճիշտ ինֆորմացիա տարածելու, փաստերը անհատի կարծիքից տարանջատելու համատեքստում:

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Առողջապահության նախարարությանը նախաձեռնության համար. «Շատ ենք արժևորում հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները և հատկապես կրթական հաստատությունների և ԿԳՄՍՆ-ի՝ որպես «Լուսավորության նախարարության» դերը, ինչպես նախկինում է կոչվել»:

Փոխնախարարը շեշտել է մեդիագրագիտության՝ որպես ոլորտի առանցքային խնդրի զարգացման, խթանման կարևորությունըև կոչ է արել աշակերտներին հասակակիցների շրջանում իրենց սովորածը տարածելու. «Այն աշխատանքը, որ ներկայացրել եք, չի ավարտվում այսօր և այստեղ. այն ձեզ համար՝ որպեսհանրային պատասխանատվության կրողների, բացում է ճանապարհ՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու»:

 

Ըստ Ժ. Անդրեասյանի՝ համավարակը միայն առողջապահական խնդիր չէ. կրթական համակարգը ամենամեծ բացասական ազդեցությունկրողներից է, և բազմակողմանի պայքարը անհրաժեշտություն է: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին, որոնք,բազմազբաղ լինելով,երեխաներին աջակցում են հավելյալ ծրագրերում:

 

Մրցույթում ավագ դպրոցի աշակերտները ներկայացրել են 45-60 վայրկյան տևողությամբ հոլովակներ, որոնք հրապարակվել են Առողջապահության և ԿԳՄՍնախարարությունների սոցիալական հարթակներում: Ձայների առավելագույն քանակ ապահոված 5 տեսահոլովակներն արժանացել են մրցանակների, մյուս մասնակիցներին տրվել են շնորհակալագրեր: Առաջին 5 տեղերը զբաղեցրած դպրոցներն ենԵրևանի թիվ 118 ավագ դպրոցը, Արտաշատի ավագ դպրոցը, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցը, Եղեգնավանի միջնակարգ դպրոցը, Գյումրիի տնտեսագիտական վարժարանը:

 

Աշակերտները շնորհակալություն են հայտնել մրցույթին մասնակցելու հնարավորության համար և հույս հայտնել, որիրենց հոլովակները կծառայեն հանրության իրազեկվածության բարձրացմանըCOVID-19-ի դեմ պայքարում:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նույն շարքից