Առողջապահություն Լրահոս Հասարակություն Միջազգային 

Գիտնականները ստեղծել են հատուկ հիդրոգել՝ հետվիրահատական եւ այլ տեսակ կտրվածքային սպիերի վերացման համար

analitik.am

Գիտնականները ստեղծել են հատուկ հիդրոգել՝ հետվիրահատական եւ այլ տեսակ կտրվածքային սպիերի վերացման համար։ Այս մասին հայտնում է Advanced Functional Materials-ը։

Որովայնի կամ կոնքային բաց վիրահատություն տարած հիվանդների 90 տոկոսի մոտ առաջանում են հետվիրատական կպումներ կամ սպիանման հյուսվածք։

Եթե վերջինս ձեւավորվել է ներքին օրգանների վրա, ապա, կախված այն բանից, թե որտեղ է այն գտնվում, կարող է առաջացնել խրոնիկ ցավ կամ աղիքային անանցանելիություն, որը կարող է նաեւ երբեմն հանգեցնել մահվան։ Այս խնդրի լուծման համար չինացի գիտնականները ստեղծել են ներարկումային հիդրոգել, որը կարող է խցանել վերքերը առանց հյուսվածքներին կպում առաջացնելու։

HAD անվանումը ստացած հիդրոգելը միայն մեկ կողմից է դրսեւորում կպչունություն։ Այն ներարկվում է վերքի շրջանում, որից հետո ուլտրամանուշակագույն լույսով մշակվում է այն հատվածում, որը չի հպվում վերքին։

Կարմիր ճագարների վրա իրականացրած փորձարկումներում այս հիդրոգելը ցույց է տվել իր պիտանելիությունը, նվազեցնելով կենդանիների մահացությունը վիրահատական միջամտությունից հետո։

Նույն շարքից