Կորոնավիրուս Հասարակություն 

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 290 միլիոնը

analitik.am

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 3-ի առավոտվա դրությամբ կազմել Է 290 միլիոն 157 հազար 607: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 443 հազար 753 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 55 միլիոն 114 հազար 57 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 826 հազար 60-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 922 հազար 882-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմում Է 481 հազար 893 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 297 հազար 427 հիվանդացած, նրանցից մահացել Է 619 հազար 401 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 3-ի առավոտվա դրությամբ կազմել Է 700,5: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2538, Հնդկաստանում՝ 344, Բրազիլիայում՝ 2882 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից