Բարի օր Հասարակություն 

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմից հայ զինվորականները տեղափոխվել են Ղազախստան

analitik.am

Ռուսաստանի Դաշնության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմից հայ զինվորականների տեղափոխումը Ղազախստան, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ավարտել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի զինված ուժերի կազմից զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զինծառայողները Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ օդատիեզերական ուժերի «Իլ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռներով են տեղափոխվել Ղազախստանում Ալմաթիի օդանավակայան։

Նույն շարքից