Հասարակություն 

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի կարող հանգցնել «Դժոխքի դարպասներ»-ի կրակը․ Գիտնական

analitik.am

Թուրքմենստանում գտնվող Դարվազա գազային խառնարանը, որը խոսակցական լեզվում անվանում են «Դժոխքի դարպասներ», հանգցնելը տեխնիկապես հնարավոր է, սակայն երկրի նախագահ  Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի կարող դա անել։ Այս մասին  «Говорит Москва»  ռադիոկայանի եթերում հայտարարել է ռուս երկրաբան Ալեքսանդր Սոլենին։

«Ինչ է այնտեղ նախագահն ուզում, ինչ-որ բան քոր է եկել իր մոտ․․․ Այս ամբողջը զուտ խոսակցություններ են, իսկ գումար հատկացնել, պայթուցիկ գնել և համապատասխան մասնագետներ գտնել, որպեսզի պայթյուն լինի և կրակն էլ հանգի այնպես, որ ներսում վառվի, դա դժվար է իրագործել »,- ասել է երկրաբանը։

Նշենք, որ «Դժոխքի դարպասներ»-ը հանգցելու գաղափարը Բերդիմուհամեդովն առաջարկել է հունվարի 7-ին կայացած կառավարության նիստի ժամանակ։ Նախագահն ասել է, որ ոչ ռացիոնալ չէ թողնել, որպեսզի գազն այդպես վառվի, երբ կարելի է այն արտահանել, բացի այդ նա տեսակետ է հայտնել, որ «Դժոխքի դարպասներ»-ը բացասական ազդեցություն ունեն տեղի բնակչության առողջության վրա։

Նշենք, որ խառնարանն առաջացել է 1971 թվականին, երբ  Թուրքմենստանի Դարվազա գյուղի մոտակայքում խորհրդային երկրաբանները հայտնաբերեցին ստորգետնյա գազի կուտակումներ։ Պեղումների արդյունքում երկրաբանները հանդիպել են ստորգետնյա խոռոչի,որի պատճառով գետինը փլվել է՝ առաջացնելով գազով լցված մեծ փոս։ Հորատացման մեքենաների համալիրն իր սարքավորումների և տրանսպորտի հետ ընկել է ձևավորված փոսը, միջադեպի ժամանակ մարդիկ չեն տուժել։ Որպեսզի վնասակար գազից չտուժեն մարդիկ և կենդանիները, որոշվեց այն այրել։ Երկրաբանները ենթադրում էին, որ հրդեհը մի քանի օրից կհանգչի, սակայն սխալվեցին։ 1971 թվականից խառնարանից դուրս եկող բնական գազը անդադար այրվում է։

Նույն շարքից