Բարի օր Քաղաքականություն 

ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը նախատեսված է hունվարի 10-ին

analitik.am

ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը նախատեսված է երկուշաբթի օրը՝ hունվարի 10-ին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահ, կկազմակերպի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Ավելի վաղ Ղազախստանի ղեկավար Կասիմ Ժոմարտ Տոկաեւը Պուտինին առաջարկել էր ՀԱՊԿ ղեկավարների միջեւ տեսաժողովի ձեւաչափով Հավաքական անվտանգության խորհրդի զրույց անցկացնել՝ Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«ՀԱՊԿ-ի նախնական նիստը վաղն է նախատեսված»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

 

Նույն շարքից