Ամերիյան ավիակիրն ու հրթիռային կրեյսերը թողել են Եմենի տերիտորյալ ջրերը:
Այդ մասին հայտնլ է Պենտագոնի մամուլի ծառայությունը, նշելով, որ ռազմանավերը հետ են վերադարձել իրանական նավերի հեռանալուց հետո:
Վերոհիշյալ ամերիկյան նավերը տարածաշրջանում հայտնվել էին Իրանի կողմից շիա ապստամբներին կատարվող մատակարարումների խոչընդոտման համար:
Վերջին շրջանում Եմենի տերիտորյալ ջրերում նկատվում է որոշակի լարվածություն, իրանական ու ամերիկյան նավերը մանեւրում են ոչ մեծ հեռավորությամբ:
Ամերիկյան նավերը կկենտրոնանան Ադենի ծովի իրենց հիմնական ռազմաբազաներում, իսկ Թեոդոր Ռուզվելտ ավիակիրը կշարունակի ԻՊ գրոհայինների դեմ ռազմական գործողությունները: