Բարի օր Քաղաքականություն 

Վլադիմիր Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստին

analitik.am

Հունվարի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով՝ Հայաստանի նախագահությամբ։ Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նիստում կքննարկվի «Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի եւ դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների» հարցը»,- նշել են մամուլի ծառայությունում։

Նույն շարքից