Ռազմական Քաղաքականություն 

Մենք իրավունք չունենք պարտվելու այս պատերազմում. Շոյգու

analitik.am

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում խոսել է տեղեկատվական օրակարգի կարևորության մասին։

Նրա խոսքով՝ այսօր աշխարհում դաժան առճակատում է այս ոլորտում.

«Այսօր դա միայն տեղեկատվության այս կամ այն ​​ձևով ներկայացնելը չէ, սա մեծ, ես այս բառից չեմ վախենում, պատերազմ է, տեղեկատվական պատերազմ, որը ընթանում է բոլոր ճակատներով, և մենք իրավունք չունենք պարտվելու այս պատերազմում»,- ասել է նախարարը։

Շոյգուն ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերն ամենաժամանակակից և մարտունակներից մեկն է աշխարհում։ Նա նշել է, որ իրենք հուսալիորեն ապահովում են երկրի անվտանգությունը և պաշտպանում նրա շահերը։ Նախարարը բարձր է գնահատել նաև յուրաքանչյուր զինվորականի ներդրումը ռուսական բանակի հեղինակության ամրապնդման գործում։

Նույն շարքից