Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Տոկաևը հայտնել է Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման ժամկետը

analitik.am

ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը բարեհաջող ավարտ է ունեցել: Երկու օրից կսկսվի ՀԱՊԿ միավորված խաղաղապահ զորակազմի աստիճանական դուրսբերումը: Գորընթացը կտևի ոչ ավելի, քան տասը օր»,- ասել է Տոկաևը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Ղազախստանի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել մինչև հունվարի 19-ը, իշխանությունները հրապարակներից հեռացնում են ակցիաներ կազմակերպողներին:

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են տարեսկզբին՝ կառավարության՝ հեղուկ գազի գինը բարձրացնելու որոշման պատճառով։ Մի քանի օրվա ընթացքում գործողությունները վերաճել են ոստիկանության հետ բախումների ու անկարգությունների։ Հունվարի 6-ին ՀԱՊԿ-ը հայտարարել է երկրում խաղաղապահ առաքելություն սկսելու մասին։ Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ցույցերը անվանել է պետական հեղաշրջման փորձ, որին մասնակցել են օտարերկրյա գրոհայիններ։ Նախագահը անկարգությունների հասցրած վնասը գնահատել է 2-3 մլրդ դոլար։

Նույն շարքից