Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը, ով ԼՂՀ ապօրինի մուտք գործելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու և այլ հոդվածներով 22 տարվա ազատազրկման է դատապարտվել, Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում լեղապարկի վիրահատության է ենթարկվել:
Այս մասին գրում է armtimes.com կայքը։
Աղբյուրն այս մասին տեղեկացել է «Հելսինկյան նախաձեռնություն 92» Արցախի կոմիտեից, որի ներկայացուցիչները այցելել են Գուլիևին:
Բժիշկների խոսքով, հիվանդի վիճակը լավ է: