Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ղազախստանում իրադրությունը կայունանում է

analitik.am

Ղազախստանում իրադրությունն ընդհանուր առմամբ կայունանում է, սուր խափանարարական երեւույթներ չեն գրանցվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության կոմիտեին (ԱԱԿ): «ԱԱԿ-ի տեղեկատվության համաձայն, իրադրությունը երկրում ընդհանուր առմամբ կայունանում Է, սուր խափանարարական երեւույթներ չեն գրանցվում:

«Կիբեռվահան» համակարգը գործում է նախատեսված ռեժիմով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են հունվարի 2-ին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ-արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների Էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն է եւ խոշորագույն քաղաքը:

Ի պատասխան իշխանությունները մինչեւ հունվարի 19-ն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում եւ  հակաահաբեկչական գործողություն սկսել: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, բողոքների ընթացքում Ղազախստանում վերքեր Է ստացել շուրջ հազար մարդ: Հանրապետության ՆԳ նախարարության տվյալներով, զոհվել է 17 ղազախ ուժային, տուժել՝ ավելի քան 1,3 հազարը: Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ի առավոտյան ստորագրել Է կառավարության հրաժարականի հրամանագիրը եւ գլխավորել Անվտանգության խորհուրդը: Նրա ղեկավարությամբ ԱԽ-ի առաջին նիստում Տոկաեւը Ղազախստանում իրադրությունը բնութագրել Է որպես պետության ամբողջականության խարխլում եւ հաղորդել, որ դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «հաղթահարելու ահաբեկչական սպառնալիքը»:

ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը նորմալացնելու նպատակով: Հունվարի 7-ին Տոկաեւը հայտարարել է, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանածները, շարունակում են դիմակայությունը, եւ խոստացել է ոչնչացնել նրանց, ովքեր վայր չեն դնի զենքը: Բացի այդ, նախագահը նշել է, որ քաղաքացիների բոլոր պահանջները , որոնք արտահայտվել են խաղաղ ձեւերով, լսելի են եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Նույն շարքից