Ռազմական 

ՀՀ–ում ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները վարժանքներ են կատարել S-300 համալիրների կիրառմամբ

Հայաստանի ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներն անցյալ շաբաթ Աստրախանի մարզի Կապուստին Յար զորավարժարանում հաջողությամբ ստուգողական հրաձգություն են իրականացրել S-300 զենիթահրթիռային համալիրների եւ դրանց վերափոխակների կիրառմամբ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: 
 



«Մարտական հրաձգության տակտիկական վարժանքների ընթացքում Կապուստին Յար զորավարժարանում պարապմունքների 60 տոկոսն անցկացվել է օրվա գիշերային ժամերին: Մշակվել են անձնակազմերի հրամանատարների, անձնակազմերի մարտական պատրաստության վիճակի բերման, փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաեւ փոխհամաձայնեցված գործելու ունակությունների կատարելագործման հարցերը»,- նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 

 

 

Տարբեր թիրախների խոցման բարձր ցուցանիշները ձեռք են բերվել հրթիռային համալիրների մարտական անձնակազմերի  ինտենսիվ պատրաստման շնորհիվ, որը կատարվել Է Հայաստանի «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում:

Նույն շարքից