Բարի օր Հասարակություն 

Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով․ Թանկյանը՝ զոհված Ռուդիկի մասին

analitik.am

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր թվիթերյան միկրոբլոգում հերթական գրառումն է արել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի ու վերջին միջադեպի զոհերից մեկի մասին, որի հետևանքով 3 ժամկետային զինծառայող է զոհվել։ Նա հրապարակել է զոհվածների մեկի՝ Ռուդիկ Ղարիբյանի լուսանկարը և կից գրառում արել․

«Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է։ Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով:

Նա 1 ամսից պետք է ավարտեր իր ծառայությունը։ Այսօր ադրբեջանական զինուժի կողմից սպանվել է այս 19-ամյա Ղարիբյանը»։

Սերժ Թանկյանը գրառման վերջում մեջ է բերել Ռուդիկի՝ 2021 թվականի գրառումներից մեկը․ «Գնում եմ, բայց կվերադառնամ՝ միշտ ժպտալով»,-նշել է նա։

Նույն շարքից