Հասարակություն Ռազմական 

Ռուս սակրավորները ոչնչացրել են Ասկերանի շրջանում բնակչի կողմից հայտնաբերված ռեակտիվ արկը. ՌԴ ՊՆ

analitik.am

Ռուսական խաղաղապահ ծառայության զինծառայողները ոչնչացրել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համար նախատեսված զինամթերքը, որը հայտնաբերվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Հաղորդվում է, որ վտանգավոր զինամթերքը հայտնաբերվել է Ասկերանի բնակչի կողմից հողային աշխատանքների իրականացման ժամանակ: Ականազերծման խմբի մասնագետները զինամթերքը բնութագրել են որպես 300 մմ ռեակտիվ արկ: Որոշում է կայացվել այն ոչնչացնել տեղում պայթեցման միջոցով:

Ասկերանի, Մարտակերտի և Մարտունիի շրջաններում՝ սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահներն ամեն օր չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնումներ են իրականացնում:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ինժեներասակրավորական ստորաբաժանման կողմից մաքրվել է 2322.1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26078 պայթյունավտանգ առարկա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նույն շարքից