Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակման մեկօրյա առավելագույն ցուցանիշի գրանցման մասին

analitik.am

Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման մոտ 3,4 մլն դեպք է արձանագրվել աշխարհում, որը ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ողջ ընթացքում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ տվյալները հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Քովիդ-19»-ով վարակման մեկօրյա դեպքերի թիվն առաջին անգամ գերազանցել է 3 մլն-ը: Հունվարի 12-ի երեկոյան դրությամբ ԱՀԿ-ն հաղորդում է ստացել համավարակի սկզբից ի վեր 312 173 462 վարակման և 5 501 000 մահվան դեպքի մասին: Վարակման նոր դեպքերի թիվը կազմել է 3 395 785, մահվան դեպքերինը՝ 7735:

Նախորդ հակառեկորդը ԱՀԿ-ն արձանագրել էր հունվարի վեցին, երբ 24 ժամվա ընթացքում ԱՀԿ-ն տեղեկություն էր ստացել 2 618 130 վարակման դեպքի մասին:

Ամենից շատ վարակակիրներ են արձանագրվել ԱՄՆ-ում՝ 61 332 277, այնուհետև Հնդկաստանում (36 070 510), Բրազիլիայում (22 558 695), Մեծ Բրիտանիայում (14 732 598) և Ֆրանսիայում (12 246 358): Մահվան ցուցանիշով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է (833 519), հաջորդում են Բրազիլիան (620 091), Հնդկաստանը (484 655), Ռուսաստանը (318 432) և Մեքսիկան (300 573):

Նույն շարքից