Միջազգային Քաղաքականություն 

Նազարբաևի կրտսեր դուստրն առաջին անգամ մեկնաբանել է երկրում տեղի ունեցող ցույցներն ու դիմել ժողովրդին

analitik.am

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր դուստր Ալիա Նազարբաևան, ցավակցություն է հայտնել ցույցերի ընթացքում զոհվածների հարազատներին և շնորհակալություն է հայտնել մարդկանց հորը ցուցաբերած «բարոյական աջակցության» համար:

«Խորությամբ ցավում եմ մեր երկրում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների համար: Խոսքեր չկան արտահայտելու ցավն ու ափսոսանքը կորուստների և մահացած անձանց մասին: Թող այս դաժան դասը վերջինը դառնա մեզ բոլորիս համար մեր պատմության մեջ»,- РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է սոցցանցում:

«Ղազախստանին մաղթում եմ խաղաղութոյւն և բարգավաճում, ղազախստանցիներին՝ բարօրություն և առողջություն: Հոգ տարեք ձեր մասին»,- հավելել է Նազարբաևի դուստրը:

Ղազախստանում զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել։

Նույն շարքից