Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ղազախստանում հակառուսական կողմնորոշում ունեցող Ումարովը նախարար է նշանակվել. Դանիելյան

analitik.am

«Ղազախստանում տեղեկատվության գծով նոր նախարար են նշանակել: Մարդու անունը Ասկար Ումարով է: Էս նախարարի նախկին ելույթներից մի քանի նախադասություն տամ, կարդացեք՝

📍«Երբ բոլորս սկսեն արբել օղուց և նշել անհասկանալի հաղթանակի օրը, դուք աղոթեք մեր պապերի համար, որ չվերադարձան ուրիշի պատերազմից: Ու՞մ հաղթեցինք, ի՞նչ հաղթեցինք:»

📍«Մի մոռացեք, որ դուք այստեղ մեզ պարտադրված սփյուռք եք, ոչ թե բնիկ և շնորհակալ եղեք, որ ձեր իրավունքները պահպանվում են ու ոչ մեկ ձեզ որպես գաղութացնողների չի վռնդում, այլ երկրների պես»: *Ստեղ խոսքը Ղազախստանի ռուսների մասին է:

📍«Անընդհատ համոզվում եմ, որ եթե Աստանայում որևէ բիզնես պատկանում է ռուսին, ապա սպասարկումն այդտեղ պետք է անտանելի լինի, ինչպես սավոկում (սովետում)»:

Ումարովը բազմաթիվ հոդվածներ է գրել, օրինակ` Ռուսաստանի հետ ինտեգրվելու վտանգների ու վնասների մասին, ազգայնամոլության անհրաժեշտության մասին և այլն: Էս մարդը սիրում է նաև քարտեզներ հրապարակել, որտեղ ներկայիս Ռուսաստանի մի մասը պատկանում է Ղազախստանին:

Հիմա Ումարովը ողջ Ղազախստանի տեղեկատվության համար պատասխանատու նախարար է նշանակվել:

Ասածս էն ա, որ էս կինոն դեռ լիքը սերիաներ է ունենալու...»

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից․

Նույն շարքից