Քաղաքականություն 

Կառավարությունը առաջարկում է մինչև 1 մլն դրամի ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատել

analitik.am

Այսօր կառավարության հերթական նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նա ասաց, որ որոշ ժամանակ առաջ հանդիպում է ունեցել Մանթաշով բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ, որոնցից մեկը՝ Volterman դրամապանակի հիմնադիր Ազատ Թովմասյանը հարց բարձրացրեց, որ իր դրամապանակների արտահանման մաքսատուրքը այնքան բարձր է, որ ստիպված են իրենց բիզնեսը հանել Հայաստանից։

«Մենք ուսումնասիրեցինք, որ սա լուրջ խոչընդոտ է փոքր և միջին ձեռնարկությունների համար արտահանում իրականացնելիս և առաջարկվում է մինչև մեկ միլիոն դրամի ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատվի, սա պետւթյան վրա նստելու է ընդամենը տարեկան 100 միլիոն դրամ, բայց կարծում ենք, որ իր տնտեսական էֆեկտը շատ մեծ է լինելու»,–ասաց նա և նշեց, որ կարծում են, որ սա շատ լուրջ խթան կհանդիանա փոքր և միջին բզինեսի համար արտահանում իրականացնելու համար։

ՊԵԿ նախագահ Վարդան Բադասյանը նշեց ավելի ճիշտ են համարում թիրախային խրախուսել քան նման փոսփոխությամբ, քանի որ տարբեր չարաշահումների առիթ կարող է ստեղծել այս որոշումը, օրինակ տասը միլիոնի արատահնում անողը, կտրոհի և տասը՝ մեկ միլիոնի կանի։

Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, որ եթե ուզում են արտահանում խրախուսել, ինչու ենք նման տուրքեր սահմանում։ «Մենք մի կողմից գրել ենք արտահանմանը միտված տնտեսություն ենք ուզում, հետո ենթադրենք արտքանման վրա տուրքեր ենք բերել, դասավորել»–ասաց նա։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հարյուր հազար դրամ խնայելու համար շատ քիչ կպատահեն նման դեպքեր և թեև կա նման ռիսկ կա, բայց կարևորեց այս որոշումը, քանի որ կօգնի փոքր բիզնեսի կարողությունները ընդլայնել։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տուրքը կոնկրետ դեպքերում պետք է սահմանել։ «Բայց եթե ասում են արտահանմանը միտված տնտեսություն ենք ուզում, ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ արտահանողի առաջ քիչ խոչընդոտ լինի։ Մենք ասում ենք պետք է հինգ տարի անընդմեջ 7 տոկոս տնտեսական աճ ունենանք, բա ոնց աճ ունենանք, եթե մարդկանց չենք թողնում արտադրեն, արտահանեն»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց նայել, թե էլ որտեղ կա նման խնդիրներ և դրանք վերացնել։

Նույն շարքից