Բարի օր Հասարակություն 

Սպասվում են տեղումներ․ մառախուղ, ձնախառն անձրև, ձյուն, մերկասառույց

analitik.am

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց, վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Երևան քաղաքում՝ հունվարի 14-ի գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, 14-ի գիշերը և առավոտյան ձյան տեսքով, ճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Հունվարի 14-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Հունվարի 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 14-17-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Նույն շարքից