Ռազմական 

ՊԲ ՀՕՊ զորավարժության ընթացքում խոցվել են բոլոր թիրախները. razm.info

Ապրիլի 28-30-ը բանակի զենիթահրթիռային բրիգադներից մեկի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ հակաօդային պաշտպանության մարտավարական զորավարժություն, որի կրակային փուլին հետևում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու բարձրաստիճան զինվորականներ:


Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության ընթացքում պաշտպանության բանակի հակաօդայինները կարողացել են հաջողությամբ խոցել բոլոր թիրախները: Զորավարժության ավարտին բանակի հրամանատարը մի շարք զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով և կրծքանշաններով:

Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Նույն շարքից