Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն երկու նոր դեղամիջոց է խորհուրդ տվել «Քովիդ-19»-ով հիվանդների բուժման համար

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի շարք փորձագետներ խորհուրդ են տվել երկու դեղամիջոցի օգտագործումը կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:

Խոսքը բարիցիտինիբ դեղամիջոցի մասին է, որն ատեղծել է Eli Lilly and Company ընկերությունը և որը հայտնի է Olumiant առևտրային անվանմամբ: Այն կիրառվում է նաև ռևմատոիդ արթրիտի դեպքում:

Մյուս դեղամիջոցը սոտրովիմաբն է, որը ստեղծել բրիտանական GlaxoSmithKline Xevudy դեղագործական ընկերությունը:

Այս երկու դեղամիջոցն ստացել են ԱՀԿ փորձագետների հավանությունը «Քովիդ-19»-ի բուժման նպատակով կիրառելու համար: ԱՀԿ այս որոշումը պայմանավորված է ողջ աշխարհում կորոնավիրուդով վարակման դեպքերի աճով: Կազմակերպությունից հայտնել են, որ արագ տարածվող «Օմիկրոն» հիմնամանրէն նվազեցնում է կորոնավիրուսի բուժման գործող տարբերակներից շատերի արդյունավետությունը և նոր լուծումներ է պահանջում:

Նույն շարքից