Գլխավոր Քաղաքականություն 

Թուրքիայի և Հայաստանի պատվիրակությունները ժամանել են հանդիպման Մոսկվայում (տեսանյութ)

analitik.am

Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են ՌԴ ԱԳՆ ընդելությունների տուն Մոսկվայում, որտեղ կկայանա երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով բանակցորդների առաջին հանդիպումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայաստանը բանակցություններում է ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիան՝ ԱՄՆ-ում երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

Երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների մասին անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Վերջինս տեղեկացրել էր նաև Երևանի և Ստամբուլի միջև չարտերային ավիաչվերթներ բացելու մասին:

Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն հայտարարել է, որ թուրքական Pegasus ավիաընկերությունը մոտ ապագայում կսկսի չվերթներ իրականացնել Ստամբուլի և Երևանի միջև:

Նույն շարքից