Հասարակություն Միջազգային 

Ռեալն ունի ամենաշատ երկրպագուներն աշխարհում․ Պերես

analitik.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիսվել է իր կարծիքով Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկի» դեմ հաղթանակից հետո (2-0):

«Տիպիկ եզրափակիչ հանդիպում, երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել: Շնորհավորում եմ «Աթլետիկին», որը լավ խաղ ցուցադրեց։

Այս տիտղոսը շատ բան է նշանակում։ Մենք որոշակի փոփոխություններ ենք արել, եկել է նոր դարաշրջան, ունենք նոր մարզիչ… Մենք փոխել ենք պաշտպանությունը, և դա շատ լավ արդյունքներ է տալիս։ Ես ուրախ և լավատես եմ այն ուղղությամբ, որով մենք գնում ենք։

Մարսելոն հիանալի է, լեգենդ. ակնհայտ է, որ մենք ճանաչում ենք նրա արժանիքները։ Ուրախ եմ, որ նա արժանացավ հոտնկայս ծափահարությունների: Փոքր տարիքից նա սովորել է հաղթել ամեն ինչ։

«Ռեալում» եմ նշում իմ 60-ամյակը. ես աշխատում եմ Սանտիագո Բերնաբեուի սահմանած սկզբունքներով։ Մադրիդի «Ռեալը» համաշխարհային բրենդ է, այս ակումբն ունի ամենաշատ երկրպագուներն աշխարհում»,- մեջբերում է Պերեսին AS-ը:

Աղբյուրը՝ ArmSport.am

Նույն շարքից