Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

Պատվաստվածների շրջանում COVID-19-ի ծանր ձևերը և վերջինիս հետևանքով մահվան դեպքերը հազվադեպ են. ՀՎԿԱԿ

analitik.am

ԱՄՆ CDC-ի Հիվանդացության և մահացության շաբաթական հաշվետվությունում ներկայացված ուսումնասիրության համաձայն, պատվաստվածների շրջանում COVID-19-ի ծանր ձևերը և վերջինիս հետևանքով մահվան դեպքերը հազվադեպ են։

Այս մասին հայտնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Պատվաստված և COVID-19-ի ծանր ընթացքով անձինք ունեցել են առնվազն մեկ ռիսկի գործոն (65 և բարձր տարիք, ընկճված իմունիտետ և այլն), իսկ պատվաստված և մահացած անձանց մոտ առկա է եղել ռիսկի գործոններից ավելի քան չորսը։
Պատվաստանյութի լրացուցիչ (խթանիչ) դեղաչափերը, քրոնիկ հիվանդությունների ճիշտ կառավարումը, դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը և արդյունավետ բուժումը նվազեցնում է COVID-19-ի ծանր հետևանքների առաջացման ռիսկը։ Հղումը՝ այստեղ:

Նույն շարքից