Հասարակություն Ռազմական 

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 100 ուխտավորներ այցելել են Ամարասի վանք

analitik.am

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 100 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարասի վանք, որը գտնվում է ԼՂ Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Օռլովը նշել է, որ վանական համալիրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, այդ իսկ պատճառով անվտանգության նկատառումներով խաղաղապահների ներկայությունն անհրաժեշտ է։

Նա հավելել է, որ օրվա ընթացքում անձնակազմը նաև պայթյունավտանգ առարկաների առկայության ստուգումներ է անցկացնում համալիրի տարածքում։

Նույն շարքից