Հասարակություն 

Ում օգտին են քվեարկել Մեսսին և Ռոնալդուն. ՖԻՖԱ

analitik.am

Հայտնի է դարձել, թե ում օգտին են քվեարկել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2021 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում։

Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացող մրցանակի դափնեկիր։ Հարցման լավագույն եռյակում են հայտնվել նաև Մեսսին և Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ):

Մեսսիի կարծիքով 2021 թվականի լավագույն եռյակն այսպիսի տեսք ունի՝ 1. Նեյմար (ՊՍԺ). 2. Կիլիան Մբապե (ՊՍԺ) 3. Կարիմ Բենզեմա (Ռեալ Մադրիդ)։

Ռոնալդուն քվեարկել է հետևյալ կերպ. 1. Լևանդովսկի. 2. Ն’Գոլո Կանտե (Չելսի) 3. Ժորժինյո (Չելսի)։

Աղբյուրը՝  www.armsport.am

Նույն շարքից