Հասարակություն Միջազգային Ռազմական 

Կանադան հատուկջոկատայինների է ուղարկել Ուկրաինա՝ «ռուսական ագրեսիան զսպելու համար»

analitik.am

Կանադան հատուկ գործողությունների մասնակցող ուժերի ոչ մեծ զորակազմ է ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ այդ քայլը դարձել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից իրականացվող «ջանքերի մի մասն՝ ուղղված ռուսական ագրեսիայի զսպմանը և ուկրաիանական կառավարությանն աջակցելուն»:

Նշվում է, որ հատուկ ջոկատայինների առաջ դրված առաջադրանքներից մեկը կանադացի դիվանագետների տարհանումն է Ուկրաինայում իրավիճակի սրման պարագայում:

Մեկ այլ հեռուստաալիքի տվյալներով՝ Կանադան 200 զինվորականի է ուղարկել Ուկրաինա՝ տեղի ուժայիններին օգնելու համար:

Նույն շարքից