Միջազգային Քաղաքականություն 

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ամերիկյան պարբերականի լուրն Ուկրաինայից ռուս դիվանագետների և նրանց ընտանիքների դուրս բերման մասին

analitik.am

Ռուսաստանը մոտ 50 մարդ է դուրս բերել Կիևում և Լվովում իր հյուպատոսություններից: Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյային:

Նրա խոսքով՝ դուրս գալուն պատրաստվում են նաև Ուկրաինայի տարածքում գտնվող երկու այլ հյուպատոսությունների աշխատակիցներ: Դեռևս հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված տարհանումը:

Ինչպես պնդում է ամերիկյան պարբերականի աղբյուրը, հունվարի 5-ին Ուկրաինայից հեռացել է 18 մարդ, հիմնականում ռուս դիվանագետների կանայք և երեխաները: Դրանից հետո մոտ 30 մարդ է դուրս եկել Կիևից և Լվովից:

ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Կիևում Ռուսաստանի դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով:

Նույն շարքից