Միջազգային Քաղաքականություն 

Գուտերեշը Մերկելին աշխատանք է առաջարկել ՄԱԿ-ի կառույցում

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախկին կանցլեր Անգելա Մերկելին առաջարկել է դառնալ բարձր մակարդակի խորհրդական ՄԱԿ-ի կառույցում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 19-ին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության աղբյուրները:

Աղբյուրների տեղեկություններով՝ Գուտերեշն առաջարկությամբ նամակ է հղել Մերկելին: ԳԴՀ-ի նախկին կանցլերն առայժմ պատասխան չի տվել, սակայն ՄԱԿ-ում համոզված չեն, թե նա կընդունի առաջարկությունը, նշում է գործակալությունը: Մերկելը կանցլերի պաշտէնն զբաղեցրել է 16 տարի:

2018 թվականին նա հայտարարել է, որ չի առաջադրի թեկնածությունը հինգերորդ ժամկետի համար: 2021 թվականին ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնում նրան փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը:

Նույն շարքից