Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակում սկսել Ուկրաինայի դեմ. Սպիտակ տուն

analitik.am

Ռուսաստանն ամեն պահի պատրաստ է հարձակվել Ուկրաինայի վրա, ինչպես կարծում են ԱՄՆ իշխանությունները: «Մեդուզա» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Նախագահ Պուտինն այս ճգնաժամն ստեղծել է հարյուր հազար ռուս զինվորականի հավաքելով Ուկրաինայի սահմանի երկարությամբ, ներառյալ ռուսական զորքերի՝ վերջերս տեղի ունեցած տեղափոխումը Բելառուս՝ Ուկրաինայի արևելյան սահմանների մոտ հավելյալ զորավարժություններ իրականացնելու համար»,- ասել է նա:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը պետք է որոշի՝ կբախվի արդյոք իր քայլերի տնտեսական հետևանքներին, թե կընտրի իրավիճակի դիվանագիտական կարգավորման եղանակը:

Փսակին հայտնել է նաև, որ Վաշինգտոնը տեղեկություն ունի, որը մատնանշում է, որ ռուսական իշխանությունները հունվարի սկզբին Ուկրաինայում դեսպանատան աշխատակիցների տարհանման էին պատրաստվում:

Նույն շարքից