Տեսանյութեր Քաղաքականություն 

Կատակով արված արտահայտություն է․ Վահան Քերոբյան

analitik.am

Բոլորի համար պարզ է, որ այդ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արված արտահայտություն է: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հիշեցմանը, որ Քերոբյանը հայտարարել էր, որ եթե չլինի երկնիշ տնտեսական աճ, հրաժարական կտա, և պատգամավորի հարցին՝ երբ է հրաժարական տալու։

«Ձայնագրությունը, որը միացնում եք, կիսատ է։ Եթե միացնեք ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ դա կատակով արված արտահայտություն է։ Այն կոնտեքստը, որում դա ասվել է, կատակ է եղել, շարունակվել է արտահայտությամբ՝ գո՞հ եք»,-ասաց Քերոբյանը՝ նշելով, թե պատգամավորի արած հայտարարությունները ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի իրական խնդիրների հետ։

Արեգնազ Մանուկյանն էլ հարց հնչեցրեց՝ Քերոբյանը հասկանու՞մ է, որ իր՝ այսպիսի պատասխանից հետո ստիպված են լինելու իր բոլոր ասածները կատակով ընդունել:

«Դուք խուսանավելով ասում եք, որ կատակել եք, իսկ ես ամենայն լրջությամբ ասում եմ, որ այդ խոստումը տալով՝ ստել եք»,-ասաց Մանուկյանը։

Նույն շարքից