Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 728 նոր դեպք

analitik.am

Aliq.ge-ն հայտնում են, որ հունվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 728 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1.015.592-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 8 545 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 943 212 մարդ։

Վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 14 555:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 13.72%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 10.44%, վերջին 7 օրվանը՝ 10.93%:

Նույն շարքից