Բարի օր Հասարակություն 

Դպրոցական շենքի առկայությունը դեռևս դպրոցի առկայություն չի․ Ժաննա Անդրեասյան

analitik.am

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարբեր թեմաներից ենք խոսել, մի միտք կուզեի շեշտադրել. պետք է համարձակություն ունենանք տեսնելու այն իրականությունը, որ դպրոցական շենքի առկայությունը դեռևս դպրոցի առկայություն չի։ Որ շատ գյուղական բնակավայրերից մարդիկ գերադասում են տեղափոխվել այնտեղ, որտեղ իրենց երեխաները ունեն որակյալ կրթության հնարավորություն։

Հետևաբար խնդիրը, որ պետք է լուծենք, ոչ թե դպրոցական շենքերի նոմինալ պահպանման խնդիրն է, որտեղ փաստացի չի իրականացվում այն կրթությունը, որը պետք է հասանելի լինի մեր երեխաներին, և որն ընկալելի կլիներ յուրաքանչյուր ծնողի համար, այլ ամեն առանձին բնակավայրում երեխաների համար հենց այդ ընկալելի և որակյալ կրթական ծառայության հասանելիության ապահովումն է, որն էլ մարդուն կպահի իր բնակավայրում՝ տեղաշարժման այդ առիթը ի չիք դարձնելով։ Ընդ որում, այդ կրթական ծառայությունը պետք է լինի ամբողջական՝ ընդգրկելով նախադպրոցականից մինչև լրացուցիչ կրթական ծրագրեր՝ ի լրումն որակյալ դպրոցի։»,-նշել է նա։

Նույն շարքից