Հասարակություն 

Մեսսին դուրս է մնացել Արգենտինայի հավաքականի հայտացուցակից

analitik.am

Ֆրանսիական ՊՍԺ-ի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին չի ընդգրկվել Արգենտինայի հավաքականի հայտացուցակից ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերի համար, որը կկայանա հունվարին և փետրվարին։ Այս մասին հայտնում է Արգենտինայի հավաքականի՝ Թվիթերի պաշտոնական էջը։

Արդեն հունվարի 28-ին Արգենտինան արտագնա խաղ կանցկացնի Չիլիի հետ, իսկ փետրվարի 2-ին կընդունի Կոլումբիային;

ԱԱ-2022-ի՝ Հարավային Ամերիկայի ընտրական փուլի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Բրազիլիան (35), երկրորդ տեղում Արգենտինան է (29), լավագույն եռյակը եզրափակում է Էկվադորը (23)։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մեսսին կորոնավիրուսով էր վարակվել; Արգենտինացի ֆուտբոլիստը վերականգնվել է հիվանդությունից հետո և բաց է թողել ՊՍԺ-ի՝ «Լիոնի» (1-1) և «Բրեստի» (2:0) դեմ խաղերը։ Նա ընդհանուր խմբի մարզումներին վերադարձել է հունվարի 18-ին։

Աղբյուրը՝ ArmSport.am

Նույն շարքից