Հասարակություն Միջազգային 

Ուսման հնարավորություն՝ Լեհաստանում

analitik.am

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2022-2023 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը:

Նախատեսվում է ասպիրանտների համար 2 կիսամյակի կրթական ծրագիր լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում և վարպետության դասեր՝ հետևյալ մասնագիտություններով՝
• տնտեսագիտություն և կառավարում,
• կառավարում՝ բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում,
• պետական կառավարում (պետական իշխանության և ինքնակառավարման մարմիններ),
• իրավունք,
• սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
• քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
• շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն,
• անվտանգության և կիբերանվտանգության խնդիրներ,
• հակաճգնաժամային կառավարում,
• զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝
• բարձրագույն կրթություն,
• տարիքը՝ մինչև 40 տարեկան,
• մասնագիտական փորձը` առնվազն 2 տարի,
• առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից՝ նվազագույնը 2 տարվա ընդմիջում:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 1-ն է: Հավելյալ տեղեկության համար անհրաժեշտ է այցելել www.kirkland.edu.pl կայքէջ կամ գրել [email protected] էլ. փոստին:

Կիրկլանդի հետազոտական ծրագրի շրջանակում 2022-2023 ուսումնական տարվա համար ասպիրանտներին առաջարկվում է նաև կրթաթոշակ` Լեհաստանում մեկ կիսամյակ հետազոտություն կատարելու նպատակով:

Կրթաթոշակի տրամադրման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ kirkland.edu.pl/ru կայքից:

Նույն շարքից