Կորոնավիրուս Հասարակություն 

Պետք է վերադառնանք կորոնավիրուս հետ կապված տագնապային վիճակի․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ինչպես սպասվում և կանխատեսվում էր, մոտենում է COVID-ի համավարակի հերթական ալիքը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 4-րդ, 5-րդ օրն անընդմեջ վարակակիրների էական աճ ենք ունենում․ «Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվը կրկնապատկվել է։ Դա նշանակում է, որ «օմիկրոն» տեսակի շտամը, որը հայտնի է իր տարածելիության մեծ արագությամբ, մտնում է գործողության մեջ։ Հետևաբար, մենք պետք է վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի»։

Փաշինյանի խոսքով՝ այս պարագայում կորոնավիրուսի սահմանափակումների վերաբերյալ քննադատությունները որևէ հիմք չունեն։

«Ուզում եմ վերադառնալ 2020 թվական, երբ Հայաստանում որոշ շրջանակներ մեզ ծվեն-ծվեն էին անում, թե ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կառավարվում է, իսկ ՀՀ-ում չի կառավարվում։ Ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում, խորհուրդ եմ տալիս վերադառնան և 2020-ից մինչև այսօր հետևեն մեր և այլ երկրներում հիվանդության դինամիկային»,-նշեց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանն առաջիններից է աշխարհում, որը հրաժարվել է «լոքդաուն»-ի քաղաքականությունից։

«Տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն ուժի մեջ մտած սահմանափակումների իրականացմանը», – հայտարարեց վարչապետը:

Նույն շարքից