Կորոնավիրուս Հասարակություն 

Վրաստանում կորոնավիրուսից 27 մարդ է մահացել

analitik.am

Հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 351 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 021 943-ն են:

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 043 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 946 255 մարդ։

Վարակից մահացել է ևս 27 մարդ, ընդհանուր՝ 14 582:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 16.58%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 10.90%, վերջին 7 օրվանը՝ 11.73%:

Նույն շարքից