Քաղաքականություն 

ԵՄ հատուկ ներկայացուցիչն առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ

analitik.am

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ ֆրանսիացի դիվանագետների հետ կայցելի տարածաշրջան: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Լավ է վերադառնալ տարածաշրջան Ֆրանսիա-ԵՄ համատեղ այցի շրջանակում՝ Իսաբել Դյումոնի և գործընկերների հետ՝ հետևողական լինելու Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքներին: Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առարկայական հանդիպումների անցկացմանն առաջիկա օրերին»,- գրել է եվրոպացի գործիչը:

Նույն շարքից