Հասարակություն 

Ռոման դուրս եկավ քառորդ եզրափակիչ, Մխիթարյանը երկու գոլային փոխանցում կատարեց. Իտալիայի գավաթ

analitik.am

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռոման» 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լեչչեի» նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

15-րդ րոպեին հաշիվը բացեց Արտուրո Կալաբրեզին։ 40-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ Մարաշ Կումբուլան։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ խաղադաշտ մտավ Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ այդկերպ իր 100-րդ հանդիպումն անցկացնելով «գայլերի» կազմում։

54-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո «Ռոմային» առաջ մղեց Թեմի Աբրահամը։ 81-րդ րոպեին Հենրիխը կատարեց երկրորդ գոլային փոխանցումը, այս անգամ Էլդոր Շոմուրոդովին։

Արդեն այսօր մեր հավաքականի ավագը նշում է ծննդյան 33-ամյակը։ Հենրիխը երկու կարևոր հոբելյանները նշեց մեկական գոլային փոխանցումով։

Աղբյուրը՝ ArmSport.am

Նույն շարքից