Իրավական Հասարակություն 

Սևան քաղաքում 38-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Սևանի բնակիչ, 38-ամյա Արգամ Հովսեփյանը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Վարորդը տեղում մահացել է:  Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

Նույն շարքից